Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մհեր Գրիգորյանը ստացել է Ալեքսեյ Միլլերի պատասխանը

Մհեր Գրիգորյանը ստացել է Ալեքսեյ Միլլերի պատասխանը
15.04.2020 | 21:58

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստացել է «Գազպրոմ» ընկերության ղեկավարությանն ուղղված իր նամակի պատասխանը։

«Այո, ես ստացել եմ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղղված իմ նամակի պատասխանը, որով «Գազպրոմը» հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրութան ներքո», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նշեց՝ նամակում ասվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարությունների մակարդակով։

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ